ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի գործերին

ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի գործերին
07.09.2012 | 13:52

ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում: Այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը` ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:
Նա չի ընդունել Սիրիայի և Լիբիայի միջև տարվող զուգահեռները: «Լիբիան և Սիրիան լրիվ տարբեր խնդիրներ ունեն: Լիբիայի դեպքում մենք ունենք ՄԱԿ-ի հստակ մանդատը և տարածաշրջանի երկրների աջակցությունը այդ երկրի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: Սիրիայի պարագայում լավագույնը հարցի քաղաքական լուծումն է»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նա նաև շեշտել է, որ ՆԱՏՕ ուշի ուշով հետևում է Սիրիայում զարգացող գործընթացներին և պատրաստ է պաշտպանելու Թուրքիային, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ